խմոր

3 ½ բ. ալյուր

2 թ. գ. թթխմոր

1 բ. ջուր

աղ

միջուկ 

2 բ.  ալյուր

1 բ. հալած յուղ

շաֆրան

աղ

1 ձու և 1 բ. յուղ

Հունցել խմորը, թողնել 2 ժամ հանգչի: Պատրաստել միջուկը:

Պատրաստի խմորը գրտնակել և բացել 2 սմ հաստությամբ շերտերով: Շերտի մակերեսին քսել յուղ, երկտակ ծալել, նորից գրտնակել, յուղ քսել և նորից երկտակել: Կրկնել չորս անգամ: Վերջին անգամ գրտնակել, ռուլետի ձևով փաթաթել, բաժանել 70 գրամանոց կտորների: Ամեն կտոր բացել 5-7 մմ հաստությամբ: Բացված խմորի կենտրոնում լցնել 50 գր միջուկ: Ապա միացնել խմորի եզրերը և կլոր տեսք տալ: Նազուկի հաստությունը պետք է լինի մինչև 2 սմ: Դնել յուղ քսած թիթեղի վրա, խմորի վրա քսել դեղնուց և ծակծկել պատառաքաղով: Թխել տաք ջեռոցում 30 րոպեի ընթացքում

ՀԱՍՑԵ

Հայաստան, 0002, Երևան, Եզնիկ Կողբացու փող., 30 շենք (Երևանի Կենտրոն վարչ. շրջան)

ԿՈՆՏԱԿՏ

(+374) 10 53 85 88 (+374) 10 53 67 98 (+374) 91 74 14 79

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ