խմոր

   1 կգ ալյուր

   2 բ.  շաքարավազ

   2 բ. կաթ

   1 բ. հալած յուղ

   2 թ. գ. թթխմոր

 

   խորիզ

   3 բ. ալյուր 

   1 ½ հալած յուղ

   ½ բ. շաքարափոշի

   վանիլին

   2 ձվի դեղնուց

   Խմորը պատրաստել, ծածկել սրբիչով և 2 ժամ թողնել տաք տեղում: Միաժամանակ պատրաստել խորիզը. ալյուրը հալած յուղով տրորել, ավելացնել շաքարի փոշի, վանիլին և խառնել այնքան, մինչև փխրուն զանգված ստացվի: Պատրաստի խմորը սեղանին մեկ անգամ էլ հունցել, բաժանել կտորների: Գնդերը       գրտնակել, բարակացնել: Բացած շերտերի վրա յուղ քսել, վրան` խորիզ, ապա խմորը գլանաձև փաթաթել:

    Ձևավորված խմորագլանը բաժանել 400 գրամանոց կտորների: Խմորի կտորները երկու կողմից սեղմել, կլոր բլիթի ձև տալ: Բլիթի եզրերը վեր բարձրացնել,      եզրանաշխել: Նաշխել նաև արտաքինից` գեղեցիկ ձև տալու համար: Պատրաստի բլիթը դնել թիթեղաթերթի վրա կամ թավայի մեջ, վրան ձվի դեղնուց          քսել, ծակել մի քանի տեղից պատառաքաղով և թխել ջեռոցում 30 րոպե:

ՀԱՍՑԵ

Հայաստան, 0002, Երևան, Եզնիկ Կողբացու փող., 30 շենք (Երևանի Կենտրոն վարչ. շրջան)

ԿՈՆՏԱԿՏ

(+374) 10 53 85 88 (+374) 10 53 67 98 (+374) 91 74 14 79

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ