2 սմբուկ

1 սոխ

1 ճ. գ. յուղ

1 ճ. գ. լոլիկի մածուկ

½ բ. սիսեռ

½ բ. մածուն

կանաչի

աղ

Սմբուկի կոթերը կտրատել, երկարությամբ ճեղքել և հեռացնել սերմը: Ապա սմբուկը գցել աղի եռացող ջրի մեջ և քամիչով քամել: Սմբուկի մեջ լցնել լոլիկի  մածուկի հետ սոխարած և եփած սիսեռ: Լցոնված սմբուկները դարսել յուղ քսած տապակի մեջ, վրան յուղ ցողել և խորովել: Վերջում վրան ցանել մանրացված կանաչի, մատուցել մածունով:

ՀԱՍՑԵ

Հայաստան, 0002, Երևան, Եզնիկ Կողբացու փող., 30 շենք (Երևանի Կենտրոն վարչ. շրջան)

ԿՈՆՏԱԿՏ

(+374) 10 53 85 88 (+374) 10 53 67 98 (+374) 91 74 14 79

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ