Գոլ ջրի  մեջ աղ և դրոժ լուծել, ավելացնել հալեցրած յուղ, ձու, շաքար, լավ խառնել: Ալյուրը մաղել սեղանի վրա, բլրի ձև տալ, մեջը ակոս անել, պատրաստի խառնուրդը լցնել փոսի մեջ և 15-20 րոպե ունցել խմորը: Ապա խմորը ծածկել սրբիչով և մեկ ժամ թողնել: Մեկ ժամից hունցել կրկին, ապա թողնել, որ խմորը բարձրանա:

Պատրաստ խմորը բաժանել 200 և 500 գրամանոց կտորների: Մեծ կտորները կլոր բլիթի ձև տալ, դնել յուղաթերթի վրա, բլիթի երեսին և կողերին ձվի դեղնուց քսել և վրան պատառաքաղով ցանցաձև ակոսներ անել:

Խմորի փոքրիկ կտորներից երկար լարեր պատրաստել, երկտակել և պարանի պես հյուսել: Պարանաձև խմորի լարերը շրջանաձև կպցնել ջեռոցի մեջ դրված բլիթի շուրջը, ձվի դեղնուց քսել և վրան խաշխաշ ցանել: Թխել վառարանի տաք ջեռոցում 18-20 րոպե:

Խմոր – անհրաժեշտ է 900 գր ալյուր, 100 գր կարագ, 1 ձու, 300 գր շաքարավազ, 30 գր դրոժ, 10 գր աղ, 200 մլ ջուր, 1 ձվի դեղնուց, 15 գր խաշխաշ:

ՀԱՍՑԵ

Հայաստան, 0002, Երևան, Եզնիկ Կողբացու փող., 30 շենք (Երևանի Կենտրոն վարչ. շրջան)

ԿՈՆՏԱԿՏ

(+374) 10 53 85 88 (+374) 10 53 67 98 (+374) 91 74 14 79

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ