խմորը

½   բ. մածուն

½   բ. շաքարավազ

1 ձու

2 թ. գ. սոդա

ալյուր

միջուկը

½    բ.  յուղ

½   բ.  շաքարավազ

1 – 1 ½   բ. ալյուր

 

Շաղախել խմորը, խառնելով մածունը, շաքարավազն ու ձուն, ապա ավելացնել սոդան և ալյուրը: Թողնել 15 րոպե, որ հանգչի: Այդ ընթացքում պատրաստել միջուկը` խառնելով յուղն ու շաքարավազը, ապա քիչ -  քիչ լցնել ալյուրը, մինչև որ սկսի փշրվել:

Խմորը բացել, վրան լցնել միջուկից, ոլորել ինքն իր վրա, վրան քսել հարած ձու, հետո դանակով շերտել 1 սմ հաստությամբ, ապա եփել տաք փռում15 - 20 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը: 

ՀԱՍՑԵ

Հայաստան, 0002, Երևան, Եզնիկ Կողբացու փող., 30 շենք (Երևանի Կենտրոն վարչ. շրջան)

ԿՈՆՏԱԿՏ

(+374) 10 53 85 88 (+374) 10 53 67 98 (+374) 91 74 14 79

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ