2 բ. բրինձ

3 ճ.գ. յուղ

1 բ. տարբեր չրեր, չամիչ և ընկուզեղեն

լավաշ                                                                                                  աղ

Բրինձը թեթևակի խաշել եռացող աղաջրի մեջ. երբ հատիկները եռացող ջրի երեսը բարձրանան, այն դատարկել փլավքամիչի մեջ, սառը ջրով ողողել: Կաթսայի հատակին մի քիչ յուղ քսել, լավաշի կտորները փռել և վրան լցնել կիսախաշ բրինձը: Մի քիչ աղ ցանել, տեղ – տեղ յուղ դնել, կափարիչը ծածկել սրբիչով, փակել կաթսան և մարմանդ կրակով թրմել փլավը մոտավորապես 30 րոպե:

Մանրացնել չրերը  և  ½ ճ.գ. յուղով տապակել, ավելացնել 1 ս.բ. ջուր և շարունակել եփել: Մատուցելիս փլավի կեսը ծածկել լավաշի մանրացված քերանքով, իսկ մյուս կեսը` չրերով:

 

ՀԱՍՑԵ

Հայաստան, 0002, Երևան, Եզնիկ Կողբացու փող., 30 շենք (Երևանի Կենտրոն վարչ. շրջան)

ԿՈՆՏԱԿՏ

(+374) 10 53 85 88 (+374) 10 53 67 98 (+374) 91 74 14 79

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ