ապուրի համար

1 լ մածուն

1 ձու

1 ս.բ. բրինձ

50 գր կարագ

անանուխ

աղ 

կոլոլակի խմորը

½  կգ ծեծած միս

½ կգ մանր կորկոտ

1 ճ.գ. պղպեղի մածուկ

քիմիոն

կարմիր և սև պղպեղ

աղ

միջուկը

½ կգ աղացած միս

1 սոխ

½ բ. աղացած ընկույզ

ձեթ

դարչին

կարմիր և սև պղպեղ

աղ

Պատրաստել միջուկը. սոխարածի վրա ավելացնել աղացած միսը, համեմել և եփել. լցնել ընկույզը և կրակն անջատել, թողնել սառչի:

Շաղել պատյանի խմորը, խառնելով բոլոր նյութերը: Երբեմն ձեռքերը թրջել սառը ջրի մեջ, ափով մի քիչ ջուր ցանել խմորի վրա և շարունակել շաղել: Խմորը պիտի լինի փափուկ, բայց ոչ ջրոտ, այնպես որ հարմար լինի բացելու կոլոլակները: Վերցնել խմորից մի ընկույզի չափով, շաղել, անցք բացել և մատների օգնությամբ մեծացնել փոսիկը: Լցոնել միջուկով, ապա փակել և ձվաձև դարձնել:

 Մածունը հարել ձվով, եռացնել. լցնել բրինձն ու եռման ջուր և շարունակել եռացնել: Մատուցելուց 20 րոպե առաջ, տաք ապուրի մեջ ավելացնել կարագը, անանուխն ու կոլոլակները: Երբ եռալուց կոլոլակները բարձրանան ապուրի երեսը, նշանակում է այն պատրաստ է:

ՀԱՍՑԵ

Հայաստան, 0002, Երևան, Եզնիկ Կողբացու փող., 30 շենք (Երևանի Կենտրոն վարչ. շրջան)

ԿՈՆՏԱԿՏ

(+374) 10 53 85 88 (+374) 10 53 67 98 (+374) 91 74 14 79

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ