½ կգ (կամ 1 հյուսք) սպիտակ բանջար

1 բ. ձավար

2 ճ. գ. յուղ

1 սոխ

աղ

Խաշել ձավարը, ավելացնել եռման ջրով թրջած և ջրքամած բանջարը և շարունակել եփել: Ընթացքում ավելացնել նաև սոխարածը: Մատուցել կարմիր պղպեղով:

Սպիտակ բանջարը հավաքում են գարնանը և հյուսելով չորացնում ու պահեստավորում: Հյուսքերը նմանեցնում են Աստվածածնի (նախկինում Անահիտի) ծամերին. այդտեղից էլ առաջացել է ճաշի անվանումը: Մուշում հավատում էին, որ Մարիամն ինքը ևս հավաքել է այս բանջարից:

ՀԱՍՑԵ

Հայաստան, 0002, Երևան, Եզնիկ Կողբացու փող., 30 շենք (Երևանի Կենտրոն վարչ. շրջան)

ԿՈՆՏԱԿՏ

(+374) 10 53 85 88 (+374) 10 53 67 98 (+374) 91 74 14 79

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ