Սիսեռը նախօրոք թրջում են և գոլ ջրում պահում որոշ ժամանակ, որից հետո ձեռքով շփում են և միջուկն անջատում հաստ կեղևից, եփում են 10-15 րոպե և կրկին նույն գործողությունը կատարում : Կեղևը միջուկից անջատելուց հետո սիսեռը մսաղացով աղում են, վրան ավելացնում են կորիզներից անջատված հոնի չիր/ նախապես թրջել գոլ ջրի մեջ/, ընկույզի ծեծած միջուկը, քիշմիշ, աղ, հիլ:  2 հացի գդալ ալուրը բովում և քիչ ջրով բացում են ու եփված այդ թանձր խյուսը լցնում են սիսեռիվրա: Լավ խառնելուց և սառեցնելուց հետո  այդ զանգվածից պատրաստում են կոլոլակներ: Սեղան մատուցելիս կոլոլակները շարում են տափակ սկուտեղի վրա, համեմում անաչիով; Արևմտյան Հայաստանում հետը օգտագործում են թահին և լիմոնի հյութ:

ՀԱՍՑԵ

Հայաստան, 0002, Երևան, Եզնիկ Կողբացու փող., 30 շենք (Երևանի Կենտրոն վարչ. շրջան)

ԿՈՆՏԱԿՏ

(+374) 10 53 85 88 (+374) 10 53 67 98 (+374) 91 74 14 79

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ