Բաղադրությունը.

գառան միս - 0.1 կգ

սիսեռ - 0.05 կգ

կարտոֆիլ - 0.05 կգ

լոլիկ - 0.05 կգ

տոմատի մածուկ - 0.02 կգ

աղ - 0.04 կգ

սխտոր - 0.05 կգ

համեմունք - 0.01 կգ

կանաչի - 0.005 կգ

ցորենի ալյուր - 0.005 կգ

գլուխ սոխ - 0.03 կգ

 

Պատրաստման եղանակը.

Կավե ամանի մեջ լցնում ենք միսը, կարտոֆիլը և նախօրոք թրջած սիսեռը, աղ ենք ավելացնում: Լցնում ենք ջուրը և եփում ջեռոցի մեջ, առանձին դմակի յուղի մեջ սոխարած ենք անում`ավելացնելով սխտորը և ալյուրը: Ավելացնում ենք տոմատի մածուկ, հետո լոլիկ, վրան լցնում ենք քիչ քանակությամբ արգանակ, ավելացնոմ ենք չորացրած ռեհան, ծիտրոն: Սոխառածը լցնում ենք թասի մեջ , մի լավ եռալուց հետո թողնում ենք, որ միսը և սիսեռը նույնպես եռան, ավելացնում ենք կանաչի, քաղցր պղպեղ, կծու պղպեղ: Մատուցում ենք միևնույն թասի մեջ:

ՀԱՍՑԵ

Հայաստան, 0002, Երևան, Եզնիկ Կողբացու փող., 30 շենք (Երևանի Կենտրոն վարչ. շրջան)

ԿՈՆՏԱԿՏ

(+374) 10 53 85 88 (+374) 10 53 67 98 (+374) 91 74 14 79

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ