ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ ստեղծվել է 2007թվականին: Կազմակերպության նպատակը հայ ավանդական կերակրատեսակների վերհանումն ու մասսայականացումն է: Անցած տարիներին կազմակերպությունն այդ ոլորտում լայն գործունեություն է ծավալել: Մասնավորապես, բանահավաքչություն է կազմակերպվել ՀՀ տարբեր մարզերում, կազմակերպել է մրցույթներ, սեմինարներ... «Ոսկե շերեփ», «Սկսնակ խոհարարների մրցույթ» և այլն...

Կազմակերպել է «Հացը լեռներում» ծիսական կերակրատեսակների ցուցադրություն համտես, հայ ավանդական տոներին կազմակերպել է միջոցառումներ` լուսաբանելով տվյալ տոնն ու դրա հետ կապված ծիսական խոհանոցը:

Ամեն տարի Ախթալայում անց է կացվում ավանդական դարձած Խորովածի փառատոնը, որ արդեն մեծ մասսայականություն է վայելում:

Պատրաստվում ենք ընդլայնել փառատոնների շարքը. տարբեր մարզերում անց ենք կացնելու հացի, տոլմայի, խաշի, կոլոլակի և այլ փառատոններ: Կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով վարում է «Արարատյան խոհանոց» հաղորդաշարը, որը լայն լսարան ունի և մեծ արձագանքներ ենք ստանում անգամ հեռավոր արտասահմանից: Կազմակերպությունը ձեռնամուխ է եղել «Հայ ավանդական խոհանոց» հանրագիտարանի ստեղծմանը:

ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում անց ենք կացնում բանահավաքչություն, մոռացությունից վեր ենք հանում ոչ միայն ավանդական բաղադրատոմսեր, այլև խոհանոցի հետ կապված երգեր, ոտանավորներ և ծեսեր: Բանահավաքչության ժամանակ հատուկ ուշադրություն ենք դարձնում նաև Հայաստանի ազգային փոքրամասնություններին, նրանց խոհանոցին:

Կազմակերպությունը ձեռնամուխ է եղել նաև «Համահայկական խոհարարական ակադեմիայի» հիմնադրմանը:

ՀԱՍՑԵ

Հայաստան, 0002, Երևան, Եզնիկ Կողբացու փող., 30 շենք (Երևանի Կենտրոն վարչ. շրջան)

ԿՈՆՏԱԿՏ

(+374) 10 53 85 88 (+374) 10 53 67 98 (+374) 91 74 14 79

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ